Քենիայում առյուծը հոշոտել է 11-ամյա երեխայի, այս մասին հայտնում է Daily Nation-ը: Գիշատիչն անարգել մտել է գյուղ, ինչից հետո նախ հարձակվել է ամուսնական զույգի ու նրա երեխայի վրա՝ իրենց իսկ տանը: Ամուսինները կարողացել են նրան վռնդել, ինչից հետո գիշատիչը հոշոտել է 11-ամյա աղջնակի: Վերջինը տեղում մահացել է, ամուսինները պատառոտած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Վայրի բնության պահպանման ծառայության աշխատակիցները եկել են դեպքի վայր ու սպանել էգ առյուծին: Ենթադրվում է, որ կենդանին գյուղ էր մտել մոտակա ազգային պարկից:
Գյուղի բնակիչնեից մեկը դժգոհ է մնացել ծառայության աշխատանքից: Նա կարծում է, որ նրանք շատ ուշ են եկել: «Վայրի բնության պահպանման ծառայության համար ավելի կարևոր է կենդանին, քան մարդը: Եթե կենդանին մահանալիս լիներ, նրանք ուղղաթիռներով կսլանային»,- ասել է նա: