Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կա՛ր, կա՛ր տարբերակ երկիրն անցնցում հանել այս վիճակից և տանել զարգացման՝ պահպանելով ու զարգացնելով ազգային միասնությունը:
Մերի նման վիճակներում հակացուցված է արդարության հաստատումը գլխավոր նպատակ դարձնելը, քանի որ դա տանում է առճակատման, ցնցումների, տրոհումների, որի հետևանքով վիճակն էլ ավելի է վատանում:
Մերի նման վիճակում, ասում եմ արդեն քանի տարի, ժողովրդի առջև դրվում է բարձր ու վեհ մի Գերնպատակ ու բոլոր շերտերի մոտ առաջացնում են մղում դեպի այդ Գերնպատակի իրականացումը: Եվ դեպի այդ Գերնպատակի իրականացում ընթացքի ճանապարհին էլիտան ձգտում է աստիճանաբար վերափոխել մարդկանց մտածողությունը, երկրում հաստատել արդարություն, մարդկանց հասկացնելով ու համոզելով, որ եթե դա չարվի, ապա Գերնպատակին չեն հասնի:
Ցավոք, մեր իշխանությունները չունեցան անհրաժեշտ խոհունությունը ու նաև հաշվի չնստեցին խորհուրդների հետ:
Մտնում ենք ուժգին ցնցումների փուլ՝ մեր խելքից»:
Կա՛ր, կա՛ր տարբերակ երկիրն անցնցում հանել այս վիճակից և տանել զարգացման՝ պահպանելով ու զարգացնելով ազգային…
Gepostet von Պեպանյան Արծրուն am Montag, 8. April 2019