«Ես ընդունում եմ այդ հայտարարությունը». Գագիկ Ծառուկյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին
Advertisement 1000 x 90

«Ես ընդունում եմ այդ հայտարարությունը». Գագիկ Ծառուկյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին

Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներին ծանոթանալու համար ԲՀԿ-ն ակնկալում է Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնել խորհրդարանում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:«Դա մեզ համար մութ է, տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն՝ առանձին, բայց դրա համար մենք հրավերք ենք կազմակերպել վարչապետին, որ խորհրդարանում փակ հանդիպում ունենանք, ու հրավիրելու ենք Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ այդ հարց ու պատասխանը մեզ համար ընդունելի լինի», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը ողջունեց նաեւ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ։ «Ես ընդունում եմ այդ հայտարարությունը: Գիտեք, 25 տարի Արցախը առանձին պետություն է, ունի իր ԱԺ նախագահը, իր ծրագիրն ու գործունեությունը, ու մեր ժողովրդի պայքարը անկախ պետության համար է եղել»,- ասաց Ծառուկյանը:



Նման նյութեր