«Ես ասեմ բոլորին՝ որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր, ադաթով, ավանդույթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով, դա մեր համար անընդունելի է: Եվ ոնց որ միշտ եղել է, ասենք թե, դա արատ է, արատը ոնց որ եղել է միշտ թաքուն, պետք է թաքուն պահել: Մենք երբեք ու երբեք հնարավորություն չենք տալու, թույլ չենք տալու դա տարածվելու կամ օրինական ուժ ստանալու: Ոնց եղել ա օրենքը, որ մարդու իրավունքները բոլորն էլ իրավունք ունեն իրենց անձնականը պահեն, մինչև այսօր ինչ ընդունվել ա»,- այսօր ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից տրանսգենդեր անձնավորության ելույթին:Ըստ նրա՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իրեն շատ ճիշտ է պահել.«Այդ օրը օրակարգում այդպիսի հարց դրած չի եղել: Նա ուրիշ կերպ չէր կարող իրեն պահել, եթե պահեր, մեր կողքին չէր լինի»:
«Ոնց որ միշտ եղել է, ասենք թե, դա արատ է, արատը ոնց որ եղել է միշտ թաքուն, պետք է թաքուն պահել». Գագիկ Ծառուկյանը՝ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի մասին
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ