Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
– Օրն սկսեցիք…
-Ինչպես թվային դարում օրը սկսում է գրեթե մեծամասնությունը՝ ֆեյսբուքյան լրահոսը աչքի անցկացնելով։
-Երբ առավոտյան բացեցիք աչքերը:
-Մտովի անցա այսօրվա անելիքների ցանկով։
-Սո՞ւրճ, թե՞ թեյ…
-Եվ¢ սուրճ, եւ¢ թեյ՝ նախապատվությունը տալով թեյին։
-Քաղաքականությունը…
-Հնարավորի արվեստ:
-Հայաստանն այսօր….
-Այնպիսին չէ, ինչպիսին ցանկանալի կլիներ:
– Հայրենիքը…
-Ինչպես կասեր պոետը, դառն ու անուշ։
-Երազում եք….
-Երազելը, իհարկե,հաճելի զբաղմունքն է, սակայն դրանցով շատ տարվելը կարող է անջրպետներ դնել իրականության եւ մտացածինի միջեւ։ Այդիսկ պատճառով նախընտրում եմ նպատակներ դնել։
-Վախենում եք…
-Մարդկային արժեքների կորստից:
– Կինը/տղամարդը….
-Տղամարդը անում է այն ինչ կարող է, կինը՝ այն ինչ տղամարդը չի կարող։
– Աշխատասիրությամբ…
-Խելք+ աշխատասիրություն=հաջողություն, այս գումարելիներից մեկի բացակայությունը կյանքում իրական դժվարություններ է ստեղծում։
– Ոստիկանը…
-Հիմա ավելի քաղաքականացված:
– Սերը….
-Այն աներկբա բանաձեւը, որը մեր աշխարհը դարձնում է ավելի լավը։
– Իր, որը միշտ Ձեզ հետ է:
-Ընդհանարապես որեւէ իրի հետ կապվածություն, կարծում եմ, չունեմ։ Մարդ իրերից չպետք է կախվածություն ունենա։
– Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի:
-Այն ինչ համոզված եմ, որ կխոցի դիմացինի զգացմունքները:
– Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ:
-Մի ակնկալիր մարդկանից այն ինչ, նրանք չեն կարող քեզ տալ։
– Մի բան, որ երբեք չեք անի:
-Չեմ հրաժարվի այն արժեքներից, որոնց հավատում եմ:
– Ձեր ամենատարօրինակ սովորությունը:
-Կարծում եմ՝ չունեմ տարօրինակ սովորություններ։
– Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք:
-Իրավագիտությունը:
– Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:
-Որեւէ մեկը չգիտի:
– Գեղեցիկը Ձեզ համար…
-Առաջին հերթին ներդաշնակություն է:
– Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
-Աշխատում եմ հուսահատության չմատնվել, իսկ երբ գնվում եմ դժվարին իրավիճակում, թե ում եմ դիմում կախված է կոնկրետ իրավիճակից։
– Կյանքում երբեք չեք ների…
-Դավաճանությունը:
– Ձեր ամենամեծ հիասթափությունը…
-Ամեն անգամ, երբ բախվում եմ երեսպաշտության:
– Մի բան, որի համար շատ եք ափսոսել:
-Կարծում եմ՝ կյանքն ափսոսելու համար չէ, այլ առաջ նայելու։
– Երբ բարկացած եք…
-Փորձում եմ հաշվել մինչեւ տասը:
– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը…
-Կյանքը գեղեցիկ է շարժման մեջ ու եթե ես համարեմ, որ ունեմ ամենամեծ ձեռքբերումը, ուրեմն այլեւս չկա այդ շարժումը։
-Երբեք չեք փորձի…
-Ինչ-որ բան միայն նրա համար, որ ասեմ փորձել եմ:
– Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար…
-Այնտեղ, որտեղ ինձ սպասում են:
– Մի բառով բնորոշեք Ձեզ:
-Նվիրվող:
– Երջանկության՝ Ձեր բանաձևը…
-Սիրելի մարդիկ, սիրելի աշխատանք եւ ինքդ քեզ հետ հաշտ լինելը։
-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…
-Մենք կլինեինք ավելի տրամաբանական Հայաստանում:
-Եթե Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…
-Ասֆալտին փռելը եւ պատին ծեփելը, երկրի ղեկավարի սիրած քաղաքական կատերգորիան չէր լինի:
-Եթե աղջիկները ծառայեն բանակում:
-Գաղափարին ինքին դեմ չեմ, սակայն ծառայությունը տղամարդու եւ կնոջ համար չի կարող լինել նույնը, դրա համար գաղափարի իրականացման մեխանզմների շուրջ պետք է մտածել:
-Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին
-Մենք զրկված կլինեինք հասարակական հսկողության ամենակարեւոր եւ առանցքային մեխանիզմից։
-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…
-Օրս կնվիրեի սիրելիներիս:
– Այս պահին կուզենայիք…
-Լինել Իտալիայում:
– Եվ վերջում…
-Կցանկանայի շնորհավորել մեզ ամենաջերմ ու քնքուշ սիրող մարդականց՝ մեր անփոխարինելի մայրերին։
Կարինե Գևորգյան