Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

2rd.am-ի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել․ «Երկրորդ նախագահի կողմնակիցներն օրերս սոցցանցերում հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով ապրիլի 9-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, Վերաքննիչ դատարանի շենքի մոտ հավաք անցկացնել՝ ի նշան բողոքի և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Մենք կապ հաստատեցինք երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ ճշտելու համար՝ տեղյա՞կ են, արդյոք, և ինչպիսի՞ վերաբերմունք ունեն դատարանի շենքի մոտ հավաք անցկացնելու մտքին։

Պատասխանը՝ ստորև․ «Այո՛, տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին։ Ուրախ եմ, որ նախագահ Քոչարյանի կողմնակիցները պատրաստ են իրենց սկզբունքային դիրքորոշումն արտահայտել նաև հանրահավաքային ձևաչափով և շնորհակալ եմ իրենց։ Սակայն պետք է, այնուամենայնիվ, խնդրեմ նրանց վաղը չդիմել այդ միջոցին։ Եկեք առայժմ չստեղծենք հավելյալ լարվածություն և որևէ ճնշում չգործադրենք դատարանի վրա՝ հույս ունենալով, որ իշխանությունները նույնպես, այս անգամ զերծ կմնան դրանից»։



Նման նյութեր