13-մետրանոց խոտակեր դինոզավրի կմախքը լոտ կդառնա այն աճուրդում, որը հունիսին կկազմակերպի Ֆրանսիայի Aguttes աճուրդային տունը: Վերջինիս տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ լոտի արժեքը կկազմի շուրջ 2 միլիոն եվրո:
Հաղորդագրությունից հետեւում Է, որ դինոզավրի մնացորդները, որն ապրել Է շուրջ 150 միլիոն տարի առաջ, ապրիլի 2-ից ցուցադրվում են Մեծ Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանի հինգերորդ տերմինալում: ՀնԷաբան եւ աճուրդային տան փորձագետ Էրիկ Միքելերի խոսքով՝ նախապատմական կենդանին պատկանել Է դիպլոդոկների ընտանիքին, որոնք Յուրայի շրջանում բնակվել են արդի Հյուսիսային Ամերիկայի տարածքում:
Կմախքի երկարությունը կազմում Է 13 մետր, բարձրությունը՝ 6,2 մետր: Լոտն, ինչպես նշվում Է, ավելի քան 90 տոկոսով «բաղկացած Է օրիգինալ ոսկորներից, ինչը դրան լրացուցիչ արժեք Է տալիս»:
«Դա ամենակարեւոր քարացածություններց մեկն Է, որը գտնվել Է XIX դարի վերջից ի վեր»,- լրագրողներին ասել Է Միքելերը: Նրա խոսքով՝ որոշ ոսկորների վրա «նույնիսկ մաշկի մնացորդներ են պահպանվել»:
Աճուրդի դրվող դինոզավրի մնացորդները գտնվել են 2012 թվականին ԱՄՆ-ում (Վայոմինգի նահանգ): Կմախքը Հիթրոուում կմնա մինչեւ հունիսի 3-ը, ինչից հետո այն վաճառքի կտանեն Փարիզ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: