«Ամբողջ ազգով Ադամին էինք փնտրում, չգիտեինք որտեղ ու ինչպես, բայց փնտրում էինք: Ադամը այդ պահին դարձել էր մեր զինվորների հավաքական կերպարը»
Advertisement 1000 x 90

«Ամբողջ ազգով Ադամին էինք փնտրում, չգիտեինք որտեղ ու ինչպես, բայց փնտրում էինք: Ադամը այդ պահին դարձել էր մեր զինվորների հավաքական կերպարը»

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամբողջ ազգով Ադամին էինք փնտրում, չգիտեինք որտեղ ու ինչպես, բայց փնտրում էինք: Ադամը այդ պահին դարձել էր մեր զինվորների հավաքական կերպարը: Մենք փնտրում էինք Ադամին, Ադամի ընկերներին ու բոլորին ում մասին լուր չունեինք, ովքեր անհետ կորել էին:

Փնտրում էինք, բայց հոգու խորքում նաև վստահ էինք,որ մեր տղերքը գերի չեն հանձնվել, մեր տղերքը վախից չեն պախկվել ու մի քանի օրից մի ծառի տակից դուրս չեն գալու: Ադամը փախնող զինվոր չէր, Ադամենք փախնող չէին, նահանջող չէին, բայց մենք փնտրում էինք: Ասում են հույսը վերջում է մեռնում, մեր հույսը այդպես էլ չմեռավ:

Հիշում եմ 2016 թվականին այս օրերին արդեն Արցախից վերադառնում էինք Երևան: Գիշերվա ուշ ժամին, երբ հազիվ մեքենա եմ վարում, որ գոնե 5 րոպե շուտ հասնենք տուն, տեսնում եմ Ադամի նկարը, նրա կորելու մասին առաջինը գրառում էր արել քեռին:

Անբացատրելի զգացումա, երբ տեսնում ես մի մարդու նկար, ով անհետ կորել է պատերազմի ժամանակ ու դու այդ մարդուն դեռ մանկուց ճանաչել ես… Երկար ժամանակ խոսելու թեմա չկար, լուռ գալիս էինք ու Ադամենց էինք փնտրում, չգիտեմ որտեղ, չգիտեմ ինչպես բայց այդ մութ ճանապարհին փնտրում էինք:

Մեր Ադամները գնացին կռիվ ու ասեցին, որ կգան…»:

Ամբողջ ազգով Ադամին էինք փնտրում, չգիտեինք որտեղ ու ինչպես, բայց փնտրում էինք: Ադամը այդ պահին դարձել էր մեր զինվորների…

Gepostet von Ashot Asatryan am Montag, 8. April 2019

 



Նման նյութեր