«Նիկոլ, թուլացի ու չշփոթվես. գեյ-ակտիվիստների իշխանությունը քո իշխանությունն է». Շարմազանովը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Նիկոլ, թուլացի ու չշփոթվես. գեյ-ակտիվիստների իշխանությունը քո իշխանությունն է». Շարմազանովը՝ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ ամբիոնից տրանսգենդերը հայտարարեց, որ նախկին իշխանության օրոք անհնար էր պատկերացնել այն, ինչ տեղի է ունենում այսօր ՝ «հետհեղափոխական» Հայաստանում:

Իսկ երկրի վարչապետը փոխանակ պատասխանի հանրության հարցին, կանգնել լոլո է կարդում, նորից մարդկանց շեղում, ինչպես ամիսներ առաջ Փարիզի օդանավակայանում իբր իրեն հանդիպած «սուրճ դնող» գոմիկի պատմությամբ հանրային ուշադրությունը շեղեց կարեւորագույն հարցից: Այսօր էլ նորից չպատասխանեց՝ ինչպես է վերաբերվում, երբ Ազգային ժողովի ամբիոնից պղծության քարոզչություն է արվում, որին ծափահարում են իշխանական պատգամավորները:

Ասել եմ եւ ասելու եմ՝ անթույլատրելի է պղծության քարոզը Հայաստանում, անթույլատրելի է այլասերության քարոզը պետական մակարդակով: Ասել եմ եւ ասելու եմ՝ ավանդական ընտանիքը աստվածային արժեք է եւ հայ ավանդական ընտանիքի մոդելը պետական մակարդկով պետք է պաշտպանված լինի: Եւ կրկնակի անթույլատրելի է իշխանության նման էժան պահվածքը, ինչը փորձեց անել Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ, թուլացի ու չշփոթվես: Գեյ-ակտիվիստների իշխանությունը քո իշխանությունն է. պատասխանիր հարցին, որ ոչ միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հոգեւորականն ու պահպանողականն են բարձրացնում, այլ հայ ժողովրդի մեծամասնությունը: Կո՞ղմ ես այլասերվածության քարոզին, թե՞ դեմ: Պատասխանը կարճ է՝ այո կամ ոչ»:

https://www.facebook.com/333386077462494/videos/315280062491272/?__xts__[0]=68.ARAUq36Nz8LHG6EjC8lhscdiigPqro3TMAPYbVbeCk3ZpatYVw6XdlNmzra83ibwBf6saGFgbjEoZj6dSIyEMRCGXIQgIFRvLlOxiNdAkFSjo9xCPgUuSJtel4vgk19tZWm9ScPhCd9VMtIqxLzamP3OO6MS_HzFmEkTAWEaw3uYMAMM-ICmpRM9vj_9jZDQJbqPZRtnQ3AexgCNqJA77tJzH47XEhfQB9h0H2CJ986Fob39_LernWKLgDlUHhHN2KVgc07BuL225ya2XDqPi11gigv_5VaO93so-xlCXd6vFub0GwlYv5RHx-Gpsg40BrkjyKZb9bRw5JNybx7QL0thBvzX8H2N1_A&__tn__=-R

 



Նման նյութեր