Պուտինը թարգմանչին «ավազակ» է անվանել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պուտինը թարգմանչին «ավազակ» է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ հանդիպման ժամանակ ուղղել է թարգմանչին, որն իր արտահայտության մեջ բառ է փոխել: Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած արկտիկական համաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է 5-tv.ru-ն:

Խոսելով Ռուսաստանի և Շվեդիայի հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ չնայած դժվարություններին՝ երկու երկրների հարաբերությունները զարգանում են, ապա շվեդական կողմին անվանել է ընկերներ, սակայն թարգմանիչն «ընկերներ» բառը փոխարինել է «գործընկերներ»-ով:

«Ես ասացի «ընկերներ», իսկ նա թարգմանեց «գործընկերներ»: Ավազակ»,- կատակել է ՌԴ նախագահը և հավելել, որ Ռուսաստանում գործում է ավելի քան 500 շվեդական ընկերություն, և երկիրը բոլոր նրանց իսկապես դիտարկում է «որպես ընկերներ»:

top-news.am