ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի Փորթլենդ քաղաքում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեմ բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների: Այդ մասին հայտնել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ցուցարարները, որոնց թվաքանակը չի ճշտվում, խանգարում են մեքենաների երթևեկությանը ևջարդում ցուցափեղկերը: Ձերբակալված է մի քանի մարդ:
«Բողոքների մասշտաբների ևդրանց քրեածին ու բացահայտորեն սպառնացող բնույթի պատճառով ոստիկանությունն այժմ այդ գործողությունները որակում է անկարգություններ»,-ասված է Փորթլենդի ոստիկանական վարչության հայտարարության մեջ:
Թրամփի ընտրվելու դեմ զանգվածային ցույցեր են ընթանում ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում է Կալիֆորնիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: