Գյումրու «Սև բերդ» ամրոցում «Ռեինկարնացիա» խմբի համերգով ազդարարվեց երիտասարդական տոներին նվիրված հանրապետական միջոցառումների մեկնարկը: Երիտասարդության համաշխարհային օրը հանրապետության երկրորդ քաղաքում տոնական համերգային ծրագրով նշելու գաղափարը ՀՀ երիտասարդական հիմնադրամի ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանն էր:
«Սև բերդ»-ում ավելի քան 3 ժամ հնչեցին «Ռեինկարնացիա» խմբի մեղեդիները: Ինչպես հին, այնպես էլ նոր կատարումները՝ խմբի գրեթե բոլոր սիրված ու ճանաչված երգերը («Մի գդալ սեր», «Լույս», «Սիրունիկ ես», «Էլի լավա» և այլն) ուղեկցվում էին երկրպագուների ձայնակցությամբ:
Գյումրիում մեկնարկած տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային տոնը: