Ինչո՞ւ քնելուց առաջ չի կարելի օգտվել սմարթֆոններից
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ քնելուց առաջ չի կարելի օգտվել սմարթֆոններից

Բազմաթիվ մարդիկ քնելուց առաջ այցելում են սոցիալական ցանցեր կամ էլփոստ են ստուգում: Այս անմեղ սովորույթը ացասաբար է  անդրադառնում քնի որակի վրա: Նման պնդմամբ են հանդես եկել University of California-ի գիտնականները:

Համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում 136 կամավորներ պատմել են իրենց առողջության և կենսակերպի մասին, այդ թվում՝ քնի տևողության և որակի: Դրանից հետո փորձի մասնակիցների սմաթֆոններում հատուկ հավելված է ներբեռնվել, որն արձանագրում է էկրանի ակտիվությունը: Բոլոր մասնակիցները նաև իրենց քնի մասին տվյալներ են արձանագրել:

Պարզվել է, որ որքան շատ են մարդիկ սմարթֆոն կամ պլանշետ օգտագործել, այնքան վատ են քնել: Կրիտիկական է եղել քնից առաջ ընկած ժամանակահատվածը. նրանք, ովքեր քնելուց անմիջապես առաջ սոցցանցերում են եղել, մյուսներից ավելի հաճախ են տառապել անքնությունից: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց առաջ էլեկտրոնային սարքեր չօգտագործել: