Սրտանց շնորհավորում եմ բոլորին, համոզված եմ` շատ գեղեցիկ միջոցառում է տեղի ունեցել. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սրտանց շնորհավորում եմ բոլորին, համոզված եմ` շատ գեղեցիկ միջոցառում է տեղի ունեցել. life.panorama.am

Քրիստինե Պեպելյանը` «PanArmenian Entertainment Awards 2016»-ին չմասնակցելու մասին

Օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած «PanArmenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությանը շատերի համար անակնկալ կերպով չէր մասնակցում նախորդ տարի նույն մրցանակաբաշխությանը լավագույն երգչուհի համարված Քրիստինե Պեպելյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին վստահեցրեց` անհանգստանալու պատճառ չկա.

«Նորմալ է, որ երգիչները մի մրցանակաբաշխությանը մասնակցում են, մյուսին` ոչ»,- նշեց նա:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը հրավեր չունենալու, քանի որ Քրիստինե Պեպելյանն այն երգչուհիներից է, ով հաճախ է Միացյալ նահանգներում համերգներով հանդես գալիս, որոնք ուղեկցվում են լեփ-լեցուն դահլիճներով, պատասխանեց.

«Շնորհակալ եմ, բայց ես երբեւէ նման հարցեր առաջ չեմ բերում, կազմակերպիչներից չեմ հետաքրքրվում պատճառների մասին, որովհետեւ դրանք բնական երեւույթներ են, համագործակցությունները այդպես են լինում` մեկ տարի կարող ես մասնակցել, մյուս տարի` ոչ: Ինձ թույլ չեմ տա պատճառներով հետաքրքրվել»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am