
Փրկարարները դուրս են բերել Էլբրուս լեռան վրայի սառցե ճեղքվածքն ընկած լեռնագնաց աղջկան:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, մարզիկը չի տուժել:
Ավելի վաղ Կաբարդա-Բալկարիայի ԱԻՆ-ը հայտնել էր, որ շաբաթ օրը Էլբրուս լեռան վրա՝ 4800 մ բարձրության վրա մի աղջիկ է ընկել սառցե ճեղքվածքի մեջ: Մարզիկը եղել է երկու հոգուց բաղկացած չգրանցված խմբում: Լեռնագնացի որոնողական աշխատանքներն իրականացնելու համար աշխատել է 7 փրկարար: