Ճանապարհով քայլող կին: Մարդիկ, ովքեր լուսանկարում առաջինը կնոջն են տեսնում, հետաքրքրված են ամենով, ինչ իսկապես կարևոր է կյանքում՝ բարություն, բարեհոգություն, անկեղծ սեր մտերիմների հանդեպ: Այնքան եք խորասուզվել մյուսների պահանջների մեջ, որ որոշ դեպքերում դրանք դիտարկում եք՝ որպես սեփականը:
Քայլող տղամարդ: Կարողանում եք երազել, ծրագրեր կազմել, ռացիոնալ օգտագործել ժամանակը, թեև կան բազմաթիվ գործոններ, որոնք շեղում են ձեզ, խանգարում հասնել նպատակներին: Աշխատանքային գործընթացի կազմակերպումը հնարավորություն կտա իրականություն դարձնել ծրագրերը:
Ծառեր: Նպատակներին հասնելու ճանապարհին հանգիստ չեք մնում: Լավ մարդ եք, մարդիկ ձեզանից շատ են գնահատում ձեր ջանքերը, նվաճումները: Չափազանց խիստ եք ձեր հանդեպ:
Ծով՝ սրտի տեսքով: Կարծում եք, որ արժանի եք ուրախ ապրելու և կյանքից բավականություն ստանալու: Շրջահայաց եք, տաղանդավոր, ստեղծագործական մտածողություն ունեք: Ձեզ լավ եք զգում այնտեղ, ուր հնարավորություն ունեք լինելու այնպիսին, ինչպիսին իրականում եք: Ձեր զգացմունքայնությունը հաճախ է հանգեցնում էմոցիոնալ թռիչքների և անկումների:
Նավակ, որի մեջ մարդիկ կան: Ազատ մարդ եք, սիրում եք արկածներ, կյանքը ճանաչելու մեծ ցանկություն ունեք: Ձեզ համար ամենակարևորն ազատությունն է, բայց չեք հրաժարվում պատասխանատվությունից, քնաի որ դրանք ձեզ աճելու հնարավորություն են տալիս: Պատասխանատվություն եք ստանձնում, երբ ձեր առջև նպատակներ եք դնում և դրանք իրագործելու մարտավարություն մշակում:
Աթռին նստած աղջիկ: Տարված եք արտասովոր գաղափարներով, միշտ ձգտում եք նոր տեղեկատվություն ստանալ, զարգացած ինտելեկտուալ կարողություններ ունեք: Ցանկանում եք հասկանալ՝ ինչ սկզբունքով է կառուցված երկրագունդը, կամ որտեղից են գաղափարներ առաջանում ձեր ուղեղում: Ձեզ դուր են գալիս խորը խոսակցությունները, որոնք նպաստում են ձեր զարգացմանը:
Նյութը gornissa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը