Հիմնական միկրոէլեմենտները, որով հարուստ է ընկույզը, E վիտամինն ու ցինկն են: Այն շատ այլ օգտակար նյութեր էլ է պարունակում, սակայն պրոստատիտի բուժման և պոտենցիայի բարձրացման համար հենց դրանք են կարևոր: Մեղրի օգտակարությունը վաղուց է ապացուցված, իսկ կոնկրետ այս դեպքում այն հանդես է գալիս՝ որպես կեղևազրկված ընկույզի հատկությունները պահպանող տարր:
Մաքրած ընկույզը շատ արագ է իր հատկությունները կորցնում, յուղերը ցնդում են, իսկ միկրոէլեմենտները թթվածնի ազդեցությամբ քայքայվում են: Ահա այս պարագայում էլ հենց մեղրն օգնության է հասնում` պահպանելով ընկույզի օգտակար հատկությունները և անգամ ուժեղացնելով դրանք սեփական վիտամինների հաշվին:
Ինչպես պատրաստել ընկույզի և մեղրի խառնուրդը
Հարաբերակցությունը մոտավորապես պետք է լինի հետևյալը` 1 բաժակ (200 գ) մեղրի համար պետք է մաքրել 10-12 ընկույզ, ապա մանրացնել ու ավելացնել մեղրին: Ցանկալի է տարայի մեջ լցնել նախ՝ ընկույզը, ապա վրայից` մեղրը: Լավ խառնել: Ընկույզը մեղրից թեթև է: Մի քանի ժամ հետո դրանք կբարձրանան ու կհայտնվեն մեղրի մակերեսին: Յուրաքանչյուր ընդունումից առաջ կրկին պետք է լավ խառնել՝ մինչև միատարր դառնալը, ապա նոր օգտագործել:
Ինչպե՞ս օգտագործել ստացված խառնուրդը
Ամենաճիշտը այն առավոտյան ուտելն է: Պետք չէ շատ ուտել և օրը մի քանի անգամ: Բավական է միայն առավոտյան 2-3 թեյի գդալ ուտելը: Այն նաև շատ համեղ ու սննդարար նախաճաշ կարող է լինել:
200 գրամ չոր, փխրուն կաթնաշոռին ավելացրեք 2 ճաշի գդալ 10-15 % յուղայնությամբ թթվասեր, ապա վերոնշյալ խառնուրդից 3 թեյի գդալ: Հարմար է առավոտյան նախաճաշի համար: Շատ օգտակար է պրոստատիտի բուժման և պոտենցիայի վերականգնման համար: Խառնուրդը պետք չէ պահել սառնարանում: Եթե չգտնվի արևի ուղիղ ճառագայթների տակ, կարող է պահպանվել շուրջ մեկ ամիս:
Բժիշկներն ու սննդաբանները նախազգուշացնում են, որ ընկույզն ու մեղրը բավականին ծանր սննդատեսակ է: Պետք չէ շատ ուտել: Դա կարող է վնասել մարսողական համակարգը, խանգարել նյութափոխանակությանը: Հատկապես արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցողները պետք է զգույշ լինեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը