«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբում հիշեցրել են, որ ըստ օրենքի, պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին, իսկ մյուս միջոցառումները քարոզչական ակցիաներ են:
«Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմախոս եւ պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին սպասում է ապրիլի 19-ին ժամը 19:00-ին «Օլիմպիյսկի» ազգային մարզական համալիրում՝ բանվեճեր անցկացնելու համար եւ չի պատրաստվել մասնակցելու ընդդիմախոսի քարոզչական միջոցառումներին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 14-ի կիրակի օրը մարզադաշտի մոտ»,- ՈՒՆԻԱՆ գործակալությանը հայտնել են շտաբի մամուլի ծառայությունում: Ըստ որում, ճշտել են շտաբում, բանավեճերի անցկացման վայրն օրենքը չի սահմանում, պետական հեռուստաալիքի ուղիղ եթերով դրանց հեռարձակման կազմակերպումը սոսկ պայման է բյուջետային ֆինանսավորման համար: