«Սուտ Նիկոլ» նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում հայտարարում է մրցույթ և դրամահավաք։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրին նախաձեռնության անդամները։
Նրանց խոսքով՝ մրցույթի նպատակն է Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենասուտ նախադասությունը, խոստումը, թեզիսը ներկայացնել արվեստի միջոցով։
«Հիշո՞ւմ եք հայտնի հեքիաթը՝ «Ով կասի էնպես սուտ, որ կասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան», հիմա մենք դրա ավելի դրական տարբերակն ենք ստեղծել»,-նշում են մասնակիցները։
Նրանք տեղեկացրին նաև, որ քաղաքացիները հայտերը կարող են ներկայացնել մինչև ամսի 26-ը, այնուհետև դրանք կհրապարակվեն «Anitfake.am»-ում։
«Լինելու է հրապարակային բաց միջոցառում, որտեղ ամենաշատ «նիկոլներ» ստացած մարդիկ կհայտնվեն մրցույթում»։
Ակցիայի մասնակիցների հաղորդմամբ՝ շուտով կհրապարկի հաշվեհամար, որպեսզի մարդիկ գումար փոխանցեն հաղթողին։ Նախնական դրամաշնորհը 1000 դոլարին համարժեք ՀՀ դրամն է, որը գոյացել է իրենց ներդրումների շնորհիվ։