
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագծի վերաբերյալ քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձավ հատկապես Մշակույթի նախարարության միավորմանը.
«Եթե ՀՀ-ն ունի եզակի մրցունակ բրենդ համաշխարհային շուկայում, ապա դա մեր մշակույթն է: Եթե նախկին որոշ նախարարներ մշակույթի ոլորտի քաղաքակության հիմնաքար համարել են մահացած որևէ հայտնի արվեստագետի պանիխիդայի մենյուն կազմելը, դա պատճառ չպիտի լիներ մշակույթի նախարարության դուռը փակելու համար»: