Ավետիք Իշխանյանի առաջարկը՝ իշխանություններին
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյանի առաջարկը՝ իշխանություններին

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Լսելով «Իմ քայլը» խմբակցության չափազանց համոզիչ, ինչու՝ ոչ, նաև լրջագույն փաստարկներն առ այն, որ այսօրվա դրությամբ, հարցը կայանում է նրանում, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է մնան վարչապետին կից ծառայություններ (այսինքն՝ վարչապետի անձնական գվարդիաներ), որպեսզի այդ կառույցներն ավելորդ չքաղաքականացվեն, ապա տրամաբանությունը թելադրում է, որ՝

– ՀՀ վարչապետն ապաքաղաքական պաշտոն է, ուստի անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ սույն դրույթն ամրագրելու համար։ Իսկ մինչ սահմանադրական փոփոխությունները ՀՀ վարչապետը պետք է դիմում գրի և դուրս գա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

-Ժողովրդավարական, իրավական և այլն պետության կառուցվածքում քաղաքանապես ամենաչեզոք կառույցը տվյալ երկրի զինված ուժերն են։ Ուստի ՀՀ Պաշտպանության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունները նույնպես պետք վերափոխվեն վարչապետին կից ծառայությունների»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=589613241538032&id=100014680840236