Հիմա կոռուպցիոներներին գլխից են բռնում. Հրաչյա Հակոբյան. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հիմա կոռուպցիոներներին գլխից են բռնում. Հրաչյա Հակոբյան. factor.am

Պետական պաշտոն զբաղեցնող մարդիկ, ի վերջո, պետք է հասկանան՝ այն մոտեցումը, որ եղել է նախկին իշխանության օրոք, այլևս չի լինի։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։

Հիշեցնենք՝ գործն առնչվում է ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին։ «Բոլորս պետք է հասկանանք՝ խոշորացույցի տակ ենք, չկա այն մոտեցումը, որ մերն է՝ ձեռք չտանք։ Եթե կա չարաշահում, բոլորի հետևից գալու են»,- ասաց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ, ի վերջո, կհերքվի Դավիթ Սանասարյանի կապը կոռուպցիոն որևէ գործարքի հետ. «Լիահույս եմ, որ Դավիթ Սանասարյանի առնչությունն այդ գործին չի էլ հաստատվի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am



Նման նյութեր