«Լսի՛ր, այ ջահել». պատգամավորին դիմում է զոհված հերոսի մայրը
Advertisement 1000 x 90

«Լսի՛ր, այ ջահել». պատգամավորին դիմում է զոհված հերոսի մայրը

Պատգամավոր Մխիթար Հայրապետյանին դիմում է Արամայիս Ոսկանյանի՝ հերոսի մայրը․

«Լսի՛ր, այ ջահել. այ հիմա դու ինձ համար Դուք չես։ Ասում ես շատ դուխով տղա ես հա՞… բա մեկը հարցնող լինի՝ ինչո՞ւ չես ծառայել։ Բա բարձրացիր Արցախի դիրքեր, կանգնի՛ր առաջնագծում, գիշերվա ժամը 2-ից մինչև 6-ը, թշնամուց ընդամենը 50 մ հեռավորության վրա` քո ասած «ԴՈՒԽՈՎ» պաշտպանի՛ր հայրենիքի պետական սահմանները, որ քո նման դասալիքները չփորձեն կասկածել քո առնական ու հայրենատենչ «դուխ»-ի վրա։
ՀԵՐՈՍԻ ՄԱՅՐ…»

Հիշեցնենք, որ 2016թ.-ի հունվարի 9-ին ժամը 21: 30-ին մարտական հերթապահությունն իրականացնելիս, հակառակորդի կողմից աշխուժություն նկատելով Արամայիս Ոսկանյանը գնում է արգելված գոտի՝ դիտարկում կատարելու, կյանքի գնով կանխում թշնամու դիվերսիան: