Պատմում ենք Հայասատանի երրորդ քաղաքի սովետական տարիների նվաճումների մասին և ցույց տալիս այն գործարանների շենքերը, որոնց մասին տեղացի երիտասարադներն էլ ոչինչ չգիտեն:
1980-ականներին Կիրովականում, որը հետագայում՝ 1993-ին, վերանվանվեց Վանաձոր, գործել է արդյունաբերական 32 ձեռնարկություն, որոնք տարեկան արտադրել են 620 մլն ռուբլու արտադրանք: Իր արդյունաբերական պոտենցիալով Կիրովականը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ մայրաքաղաք Երևանից հետո:
Կիրովականի 170.000 բնակչից շուրջ 30.000-ն աշխատել է արդյունաբերական ձեռնարկություններում: Արտադրված է Կիրովականում մակնշմամբ արտադրանքն սպառվել է ավելի քան 40 երկրում:
1988-ի ավերիչ երկրաշարժից հետո քաղաքի բոլոր ձեռնարկությունները սեփականաշնորհվել են: Դրանց մի մասն այսօր ընդհանրապես չի գործում, մի մասը շարունակում է գործել չնչին հզորություններով: Կիրովականի երբեմնի արդյունաբերական փառքի մասին այսօր շատ քիչ բան է հիշեցնում։
Ներկայացնում ենք նախկինում հզոր արտադրական ձեռնարկությունների շենքերի լուսնակարները։ Սրանց մասին այժմ ոչինչ չգիտեն նույնիսկ տեղացի երիտասարդները։
«Արտավտոմատիկա» գործարանն է, կիրովականցիների սովետական սերնդին ավելի հայտնի Ռոբոտների գործարան անվամբ: Գործարանի արտադրատեսակներից միակը, որից տեղյակ էին, սեղանի փոքր ռոբոտներն էին: Քչերը գիտեին, որ այստեղ արտադրված սարքերն օգտագործվում են պաշտպանության ոլորտում:
Ջերմաէլեկտրոկենտրոնն է: Գործարկվել է 1962թ.-ին: Բացի էլեկտրաէներգիայից, տաք ջուր ու գոլորշի է մատակարարել ոչ միայն մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների, այլև կենտրոնացված ջեռուցման համակարգի միջոցով՝ բնակելի տներին ու բնակարաններին: Տարիներ շարունակ անգործության մատնված այս ձեռնարկության ճակատագիրն այսօր անորոշ է:
Քիմիական մանրաթելերի գործարանն է: 1957-ից սկսված շինարարությանը մասնակցել են 13 ազգերի ներկայացուցիչներ: Այստեղ տարեկան արտադրվել է 13.586 տոննա մանրաթել, 7000 տոննա սիգարետային ֆիլտրի ժապավեն: Այժմ չի գործում:
«Էլեկտրոն» գործարանն է: Այստեղ արտադրվում էին պաշտպանական ոլորտի գաղտնի սարքեր: Կիրովականցիները երբեմն նույնիսկ կատակում էին. «Կարի մեքենաներ ենք արտադրում, բայց վերջում գնդացիր է ստացվում»:
Այժմ «Էլեկտրոն» գործարանի հիմքի վրա ստեղծվել է «Չին-Վան» ՍՊԸ-ն, որը չինական պահեստամասերով տրակտորներ է արտադրում: Խոսքը սակայն, շատ փոքր ծավալների մասին է:
Ամբողջությամբ՝ jam-news.net