Շրի Լանկա կղզի-պետությունում ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյունների հետրանքով զոհվածների թիվը հասել է 290-ի, վիրավորների թիվը շուրջ 500 է: Ապրիլի 22-ին այս մասին հայտնել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ: Ավելի վաղ Շրի Լանկայի News 1st նորությունների պորտալը հայտնել էր պայթյունների շարքի 262 զոհերի մասին:
Ապրիլի 21-ին մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում զատկի արարողությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նար մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ ր Դեմաթագոդայի շրջանում: Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, ՉԺՀ-ի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի ր Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Պայթյուններին մեղսակցության կասկածանքով ձերբակալվել է 13 մարդ: Ոստիկանությունը նար հայտնաբերել է մի բեռնատար, որը կարող էին օգտագործել հարձակումների ժամանակ: Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչական գործողությունների հետ կարող է առնչություն ունենալ տեղի «Թաուհիդ ջամաաթ» արմատական խմբավորումը: Ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի հատուկ կոմիտեն, որը կարգադրել է ստեղծել երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Երկրի դպրոցներն ու համալսարանները մնում են փակ, պլանավորված պետական քննությունները հետաձգվել են: