Նիկոլայ Բաղդասարյանը հաստատեց. Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իր եղբայրն է
Advertisement 1000 x 90

Նիկոլայ Բաղդասարյանը հաստատեց. Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իր եղբայրն է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իր հարազատ եղբայրն է: «Ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ։ Իրենք ազատ են իրենց որոշումներում։ Ինչ վերաբերում է իմ անձին՝ ես այդ թեմայից հեռու եմ և չեզոք։ Իսկ մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով, մաման լրիվ այլ տեսակետի է, ոչ միայն այդ հարցով։ Դժվար է մեր ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, դրա համար ամեն մեկն իր կարծիքին է»,– նշեց նա։ Հարցին՝ եթե նման օրինագիծ բերվի, ինքը ի՞նչ դիրքորոշում ունի, պե՞տք է ընդունել, պատգամավորը պատասխանեց. «Ես որոշ ժամանակ ԱՄՆ–ում եմ անցկացրել, գիտեմ, որ այնտեղ օրինական է, Վրաստանում օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետեւաբար այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետեւ ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»։ Հարցին՝ իր ընկերներ ասելով պետական պաշտոնյաների նկատի ունի, նա հերքեց. «Ոչ, բակի ընկերները»։

Պատգամավորը շեշտեց՝ ինքն էլ է դեմ մարիխուանայի հարցում քարոզին։ Հիշեցնենք, որ օրերս Ազատության հրապարակում մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառումներ են անցկացվել։ Միջոցառման կազմակերպիչներից էր Ալեքսանդր Բաղդասարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

armdaily.am