Քոչարյանի փոխարեն Հռոմի պապն էլ լիներ, դեմոնիզացիա էր գնալու.Վահե Հովհաննիսյան. Մաս 2. hayeli.am
Advertisement 1000 x 90

Քոչարյանի փոխարեն Հռոմի պապն էլ լիներ, դեմոնիզացիա էր գնալու.Վահե Հովհաննիսյան. Մաս 2. hayeli.am

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ինչ եք այսօր տեսնո՞ւմ:

-Բարդ վիճակ: Անհանդուրժող,ագրեսիվ,ինչի չենք սարքում երկրում ստեղծագործելու,աշխատելու մթնոլորտ,ինչ ենք ամեն տեղ կոնֆլիկտ ստեղծում:

-Գուցե մարդկանցից պետք է պահանջել ավելին,քան իրենք կարող են:

-Այդ մարդիկ ունեն 70-80 տոկոս ձայն:

-Ընտրողների:Հայտնի չէ,թե ինչպիսի ընտրություններ են եղել,ժամանակը կանցնի կտեսնենք:

-Ես նաև դրականն եմ ուզում ասել՝հասարակությունները պետք է հասկանան իրենց ձայնի արժեքը,սովորաբար այդ 70-80 տոկոս քվեարկող ժողովուրդները պետք է մի պահի տեսնեն իրենց սխալը,որ չի կարելի այդպես անել,որ երկրում կան մարդիկ ,շերտեր:

-Որ հասարակությունը,դուք լավ էիք ասել՝կրթված հասարակությունը:

-Ուnենք այն,ինչ ունենք: Iմ պատկերացմամբ իշխանության կարևոր գործերից մեկը պետք է լինի հասարակությանը կրթերը,որ չի արվել երբեք:

-Այն կոչերը,լոզունգները, որ հնչեցին՝կեցցե մեր երիտասարդությունը,ինչ էր դա:

-Որքան շատ է լոզունգը ,այնտեղ բովանդակությունը չկա,մենք խեղդվելու ենք մեր լոգունգների մեջ,մեր երկրում ամեն շաբաթ նոր լոզունգ է տարածվում,գործը թողած լոգունգներ ենք տարածում:

-Այս գյուղում հանրահավաք է,այն գյուղում փողոց են փակում,ինչպե՞ս են այս ամենի տակից դուրս գալու: Հիմա էլ հայացաքը ուղղել են դեպի Արցախ:

-Եթե շարունակվի ՝շատ վատ:Անընդհատ շատանալու է:Ինչու պետք է չանեն,մթնոլորտը դրանն է,որտեղ է կարմիր գիծը,Ղարսի պատմությունը շատ վերջերս է եղել,պատմությոան համար դա մի ակնթարթ է՝կարմիր թուրքերի դեմ չպետք է կռվենք:Ես դեմ ամեն ինչ բարդել իշխանության վրա,կան իշխանությունից դուրս լուրջ մարդիկ,լուրջ շերտեր,որոնք գրում են,բայց ակտիվ համակարգեր չենք ստեղծում :Այդ հարցը պետք է տամ իմ գործընկեր շատ մարդկանց,որոնց հարգում եմ, դու չես կարող ասել ՝ ես սպասեմ իշխանությունը սխալվի,որ իրավիճակ փոխվի,ես գամ իշխանություն վերցնեմ:Կամ օգնեմ իշխանությունը սխալվի, բայց չկա ոչ մի երաշխիք,որ իշխանությունը սխալվեց,տապալեց, ավելի վատը չի գալու:

-Մեր գործարարներին,կամ ուրիշներին թվում է,թե դա իրենց չի հասնելու: Օրինակ ,երբ մի քանի լրատվամիջոցների դեմ ինչ-որ գործողությունների սկսվեցին,մեր շատ գործընկեր խմբագիրներ լռեցին: Այնպիսի տպավորություն էր , թե երեք ամիս հետո դա իրենց չի հասնելու:

-Եթե խոսում են հասարակության այս կամ այն որակների մասին,ձեր նշած խավերը հասարակության շերտերից են,դա հին պատմություն է,մեր պետության նման,բոլորին թվում ,թե վերջինը ինքն է տուժելու՝լռեմ,դիմադրեմ, ինձ չի հասնելու:Իրականում վերջում բոլորին հասնելու է:

– Հետո ամենավերջում դա հասնելու է այդ ամենի կազմակերպչին:

-Այսօրվա իշխանությունը,խորհրդարանի 88-ը,կառավարության անդամները այս ագրեսիայից պետք վախենան,վաղը փոխվելու է ,իրենք են թիրախ դառնալու :Շատ լավ կլինի քանի իշխանության են,վարկանիշը բարձր է,իրենք իրանց մեջ խոսեն,որոշեն,որ այդ ագրեսիան դադարեցնեն, վաղը այդ ագրեսիան կրկնապատիկ իրենց է գալու:

-Եթե դան զուգահեռ ձեր նշած ռեֆորմների գաղափարը լինի,դա կարող է աշխատել:Երբ սա չկա,ինչ է մնում,այն ինչ կա:

-Եթե դուք վերջում ինձ հարցնեք,թե որն էր մեր զրույցի ամենակարևոր պահը, ես դուրս կգամ առաջին մտքին՝մենք պետք է գնանք աշխատելու,ռեֆորմների:Իշխանությունը ,եթե ուզում է անկառավարելի վիճակից խուսափել ,պետք է անի հետևյալ բանը՝իր վարքագծի,իր թիմի ռեստարտ:Ի վերջո պետք է ասի՝ ժողովուրդ,մեկ տարին լրացավ,գնում ենք փոփոխությունների,սա ծրագիրն է,սա ճանապարհային քարտեզը,սա նոր թիմերը:

-Սև սպիտակի տարանջատում,տրանսգենդերի ելույթ,պատգամավորների հայտարարույթուններ,մաքսակետի միջադեպը,այս ամենը տեսնելուց հետո,էլի նույն համոզմա՞նն եք:

-Ես դա ավելի վստահ էի ասում 7-8 ամիս առաջ:Մաքսայինի դրվագից մի բան,էպիզոդում վարչապետ և մաքսային աշխատող,այդ երկու գործող անձինք են,առաջարկում եմ լայն նայել,իսկ ո՞ւր էին մաքսատան գործընկերները, ինչո՞ւ իրենք որպես հպարտ,Նոր Հայաստանի քաղաքացի կարծիք չհայտնեցին:

-Որովհետև ամնենահպարտը ասում էր՝ձեր աչքերը կհանեմ:

-Ժողով անեին,ընկերական կլիներ,էթե ոնց,վերբերմունք արտահայտեին,իրենց ընկերոջը ստորացնում էին :

-Ո՞վ է ստորացնում,այստեղ դա է կարևորը:

-Ուր է Դավիթ Անանյանը, քո աշխատակցին ստորացնում են,դու պետք է կանգեիր նրա մեջքին,թափդ չի հերիքում, հրաժարական տայիր:Ուրիշ օրինակ՝Արտակ Զեյնալյանը ասում է՝իմ երկու տեղակալներին ,ովքեր պրոֆեսիանալներ են,շատ լուրջ մասնագետներ են,բայց քաղաքական որոշման արդյուքնում գործից հանում ենք:Այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք ձեր համակարգերում, որ այդ երկուսին էլ հանում եք քաղաքական որոշման արդյունքում :Բա դու ուր ես արդարադատության նոր նախարար,երբ դու ասում ես՝ես նախորդներից ավելի հպարտ եմ:Դու կամ պետք է ատամներով պահեիր,կամ հետները դիմումը գրեիր: Քաղաքացին դա է,Քաղաքացու օրվա տոնակատարության համար չի: Երբ քաղաքական,հանրային դեմքը անում է քաղաքացու քայլ,այդես է քաղաքացի կրթվում:Մեկը արեց մյուսը կանի:Մենք բոլորս ասում ենք,որ քաղաքացիական քայլը,քաղաքացու կերպարը դրսևորվի մեր կողքին,ասենք՝մալադեց,արեց,հեռու մնամ:Ես դա շատ եմ տեսել,տեսել եմ,երբ պատգամավոր էի ,երբ հարցնում էիր կարծիք,ասում էին՝մենք թիմի հետ ենք:Դու կհաղթես քո հետ ենք,դու կպարտվես նրա:Ես դա տեսել եմ,շատ հին պատմություն է,ես էլի եմ ասում այդ քաղաքացու կեցվածքը պետք է ամեն մեկն իր մեջ տեսնի: Այդ էպիզոդը ավելի խորքային է ,քան Նիկոլ Փաշինյան-մաքսայինի աշխատող կոնֆլիկտը:Այնտեղ այլ դերակատաներ կային,որոնք պետք է այլ վարքագիծ ունենային:

-Հրապարակ նետվեց մի նամակ,որը բուռն քննարկումների առիթ դարձավ: Ակնհայտ է ,որ այս ամենը մեկ անձի շուրջ է պտտվում : Կարծում եմ սրա հետ էր կապված ,որ գրել եք,երբ որեւէ աշխատասենյակում հերթական անասունի նամակը կպատրաստվի, հիշել է պետք, որ լուրջ իշխանությունը Հայաստանում բոլորովին այլ խնդիր ունի՝ կրթել, հանդարտեցնել հասարակությանը։

-Ակնհայտ է,որ երկրոդ նախագահի դեմ էր ուղղված,ակնհայտ է,որ նաև լուծվում են նաև այլ հարցեր՝պղտորել և իշխանության մեջ գտնվող մարդիկ իրենց դերակատարությունը բարձրացնեն, ակնհայտ է,որ այն ուղղորդված արշավը ,որ կատարվում է Քոչարյանի մեջ նախորդ տարիներին և վերջին տարում ,եթե դա կատարվեր Հռոմի պապի դեմ,ապա նրանից էլ էին սարքելու դեմոնիզացիա,անկախ ում հանդեպ, գիտակցաբար տարբեր շրջանակների շահերը համընկան և այդ մարդու հանդեպ գնաց ուղղորդվող արշավ:Մի հարց էլ կա՝իսկ այդ մարդիկ ինչ գործ ունեն հեղափոխական իշխանության մեջ,հին քենը,հին մաղձը,հին չհտացված ամբիացաները,այդ մարդիկ ,շրջանակներ…

-Դուք նկատի ունե՞ք Լևոն Տեր-Պետրոսյանին:

-Ոչ,բացարձակ…

-Այստեղ ինչ –որ բաներ չկան,որ տեղի են ունենում հենց իրենց տրաբանությամբ, տրամադրվածությամբ…

-Ես չեմ խոսի մի բանի մասին,որի մասին հստակ չգիտեմ:Ես գիտեմ ,որ Իմ քայլը ֆրակցիա է,կան մարդիկ,որոնք չպետք է լինեին,որոնք չպետք է լինեին այդտեղ:

-Օրինակ Անդրանիկ Քոչարյանը,Հովհաննես Իգիթյանը…

-Չթվարկեմ,բայց ես իմ տեսակետով ասում եմ,որ դեպի առաջ նայող Հայաստանում այդ մարդիկ չպետք է լինեին,էլի մարդիկ կան,որ չպետք է լինեին:Եթե մենք խոսում ենք նոր ժամանակների,նոր մտածելակերպի մասին,նրանք չպետք է լինեին:Նրանք ուզում են հին քենը,հին թշնամանքը փորփրել…

-Իրենք չարեցին սևի ու սպիտակի բաժանումը,ձեր երիտասարդներն արեցին:

-Սևի ու սպիտակի մասին չէ խոսքը, ես ասացի,որ դա վտանգավոր գաղափարներից մեկն է:

-Դուք ուզում եք տարանջատել,բայց ոչ այնտեղ,ոչ այստեղ վտանգը չի փոքրանում:Մեկը քեն է,մյուսն էլ՝սև ու սպիտակ է:

-Մենք խոսում ենք տարբեր բաների մասին:Այդ նամակը գրվել է իշխանության ներսի որոշ շրջանակների կողմից,ում ՝չեմ կարող ասել…

-Այսինքն հին քենը՞ չէր:

-Հին քենը ,երբ թարմացվում է և իրեն տալիս են կառուցվածքային տեսք,որոշակի քաղաքական շահերի համար է,բայց դա սև ու սպիտակի հետ տարբեր թեմաներ են:Ս և ու սպիտակը և այլ թեմաներ,դրանք շատ վտանգավոր թեմաներ էին ,ուղղակի չպետք է դրվեր շրջանառության մեջ:Ինչպես կյանքը ցույց տվեց,այդ դիմադրության օջախները թույլ էին:Հենց սկզբից չասացին՝դա լավ չի,չասացին քաղաքացիական հասարակության ինսիտուտները ,որոնք 20-30 տարի պայքարում էին ցանկացած իշխանության սխալի դեմ,չասացին մտավորականներ,հանրային դեմքեր,99 տոկոսը լռեց:Որ չլռեին ,մթնոլորտը այլ կլիներ:

-Դուք կասկածո՞ւմ էիք,որ լռելու են:

-Ես կուզենայի,որ չլռեին:Չի կարող մնալ այդպես,մենք կֆիքսենք՝ ովքեր են լռողները,այսօր կան շատ առողջ մարդիկ,առողջ շրջանակներ,որոնք կարող են չկիսել իմ քաղաքական հայացքները ,կարող են ,կիսել,իրենք այլ տեսակետ ունեն Ղարաբաղյան հարցով,բայց որպես քաղաքացի մենք գտնում ենք,որ չի կարելի երկրում տանել այս թշնամանքի մթնոլորտը:

-Քրեական գործերի,ձերբակալուությունների հետ կապված գաղտնալսումներից այնպիսի տպավորություն ստեղծվեց,որ հրահանգավորված այդ ամենը արվում է :Սա չի նշանակո՞ւմ,որ պետք են քաղաքական լուծումներ,դատաիրավական համակարգից այսօր սպասել ինչ-որ մի բան,սխալ կլինի:

-Մարտի 1-ի մասով մենք մտնում ենք անվերջանալի դատավարությունների շրջան,որտեղ դու որևէ մեկին չես ապացուցի,որ նախաքննությունը եղել է արդար:

-Դրա փոխարեն կշահեն ժամանակ,որի արդյունքում կարող են ձևավորել ավելի կայուն իշխանություն:

-Սկսվելու են դատական պրոցեսները,ձևավորվելու են մոնիթորինգի խմբեր,որոնք ասելու են՝ստոպ ,այս ինչ է արվում,բաց դատավարություն չեղավ,երկիրը իր բանկանոն կյանքով չի ապրելու,մարդիկ ամեն օր դուրս են գալու փողոց,փակելու են երկաթգիծը…դու չես կարող երկիրը դատական պրոցեսներով կառավարել,ցավով եմ ասում,իսկապես վատ բան եմ ասում միգուցե,Մարտի 1-ի երթի էպիզոդը նայեք,ուղիղ մեկ փողոց այն կողմ կյանքը ուրիշ էր, մարդիկ ուրիշ պրոբլեմներով էին ապրում,մենք մեզ չպետք է անընդհատ խաբենք ,թե ամբողջ հայ ժողովուրդը իր սփյուռքով առավոտից իրիկուն Մարտի 1 է խոսում ,մենք մեզ գերի չպետք է դարձնենք ոչ մի բանի:Այն ռեսուրսը ,որ դրվեց Մարտի 1-ի երթին,5000-6000 մարդ էր,ուղիղ մեկ փողոց այն կողմ լրիվ ուրիշ կյանք էր,կենցաղ:

-Նման տպավորություն չստացա՞ք,երբ Բրյուսելում բացվեց հեղափոխությանը նվիրված ցուցահանդես,հեղափոխական հռետրիոկայով ելույթ ունեցավ:

-Եթե այդ ցուցահանդեսը,ելույթը պետք է օգուտ բերի մեր երկրին,հնարավոր է ,դեմ չեմ,մի հատ էլ կարող ենք անել,եթե այդ կապիտալիզացին լինում է ի շահ երկրի:Մենք շատ մեծ տեմպերով մոտենում ենք ճամփաբաժնին,կամ գնում ենք առաջ,ունենում ենք խաղաղ համերաշխ և աշխատելու հակաված հասարակություն,կամ գնալու ենք ուկրաինական տարբերակով ,որտեղ լուծումները լեզուդ չի պտտվում ասել…

Առաջին հատվածն՝այստեղ

hayeli.am