ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Ապրիլի 22-ին Ազգային ժողովում այն ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
«Հայաստանի Հանրապետության ու Արգենտինայի Հանրապետության միջև դեռևս 2011թ. Ստորագրվել է մուտքի արտոնագրի պահանջի վերցման մասին համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս կողմերի քաղաքացիներին իրենց սովորական վավերական անձնագրերով տարանցել կողմի տարածքում, առանց մուտքի արտոնագրի պահանջի ու մնալ այնտեղ առավելագույնը 90 օր: Այս համաձայնագրով փոխադարձաբար վերացվել է վիզայի ռեժիմի անհրաժեշտությունը, ինչը մի կողմից խթանում է զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, նպաստում է բարեկամ պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ առանց կարգավորման է թողնում կողմերի քաղաքացիների կողմերի պետությունների տարածքում գտնվելու ընթացքում որևէ բնույթի գործունեություն ծավալելու հետ կապված հարաբերությունները: Այս բացը լրացնելու համար ստորագրվել է ՀՀ ու Արգենտինայի միջև ստորագրվել է արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրը թույլ կտա կողմերի միջև դյուրացնել կողմերի միջև փոխադարձ մուտքի արտոնագրերի տրամադրումը, ինչը թույլ կտա քաղաքացիների մուտք գործել ու մնալ կողմերի տարածքում զբոսաշրջության և արձակուրդի նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը: