
ԱԺ-ն քննարկեց Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված` «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:
«Աջակցություն տրամադրվելու է ստացված վնասվածքի պատճառով զոհված կամ մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին կամ նրան, որի առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Աջակցության ձևը, չափը, տրամադրման կարգը սահմանվելու են Կառավարության որոշմամբ»,- ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «ՀՔԾ-ից ստացել եմ տեղեկանք, որ ծանր կամ միջին ծանրության վնասվածքներ ստացել է 63 անձ, նրանց ինքնությունը պարզ է»,- հավելեց նա: