
Հրատարակվել է Հայոց ցեղասպանության մասին բացառիկ աշխատություն: Միիթարյան միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և գրականգետ Արա Քեթիպյանը հավաքել և հրատարակել են հայ կյանքի 1890-1922 թվականների ժամանակաշրջանի մասին պատմող ամերիկյան թերթերի հոդվածները՝ The New York Times, Washington Post, Boston Globe, Christian Science Monitor, Chicago Tribune, Los Angeles։
Արդեն հրատարակվել է The New York Times-ի երկհատորյակը, որտեղ ամփոփված են Օսմանյան կայսրությունում հայերի կյանքին, Հայոց ցեղասպանության թեմաներին վերաբերող հոդվածներ: 12 տարվա աշխատանքի ընթացքում արված բացահայտումների, գրքի քաղաքական կարևորության մասին Արա Պապյանը զրուցել է գրքի հեղինակ Արա Քեթիպյանի հետ: