Բրիտանական ASOS ընկերության սեփականատեր, դանիացի միլիարդատեր Անդերս Հոլխ Պովլսենն ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով կորցրել է իր երեք երեխաներին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ զոհերի ընդհանուր թիվը հասել է 290-ի:
Նշվում է, որ 7,9 մլրդ դոլար կարողությամբ Պովլսենը համարվում է Դանիայի ամենահարուստ մարդը, Շոտլանդիայի խոշորագույն կալվածատերը:
Երեխաների մահվան ողբերգական լուրը հաստատել է մեծահարուստի խոսնակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սոսկալի հարձակումից մի քանի օր առաջ միլիարդատիրոջ երեխաներից մեկը՝ Ալման, Շրի Լանկայում հանգստից լուսանկար է հրապարակել: Հայտնի է, որ Պովլսենի բոլոր չորս երեխաները միասին են եղել, նրանցից միայն մեկին է հաջողվել փրկվել:
Ամբողջությամբ՝ tert.am