
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.33 դրամով և կազմել 481.98 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 542.18 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 7.56 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.91 դրամով և կազմել 626.09 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 13.53 դրամով և կազմել 19768.27 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.16 դրամով և կազմել 231.74 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 13800.9 դրամ: