«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է:
Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին, աշխատանքային օր է:
Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է:
Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին, աշխատանքային օր է:
Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, աշխատանքային օր է:
Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է: