Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ է, որ անասնապահական ֆերմաներ կառուցելու համար անտոկոս վարկեր են տրվում։ Լավ կլինի նաև, որ սահմանամերձ Տավուշի մարզում հիպոտեկային մատչելի վարկեր տրվեն, սահմանագոտու բնակչությունն ավելանա, ոչ թե՝ երիտասարդները գաղթեն Ռուսաստան։
Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում վարձով բնակարան չի ճարվում, եղածն էլ զինվորականներն են զբաղեցնում։ Սահմանամերձ Կիրանցում ավելի քան 30 երիտասարդներ չեն կարողանում ամուսնանալ, քանի որ բնակարանի կարիք ունեն»։
https://www.facebook.com/voskan.sargsyan/posts/2294813680575182