
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջունելի է, երբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը հետևում է քաղաքական անցուդարձին մեդիայով և ժամանակ ունի հեռուստացույց դիտելու։ Բայց ես չեմ կարողանում հասկանալ և ողջունել այն, որ պարոն Արշակյանն իր առաջնային խնդիրները թողած մեկնաբանում է ընդդիմադիր գործընկերների կարծիքը։
Պարոն Արշակյան, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը և աշխարհի հայությունը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական խաղաղ հեղափոխությունը գնահատում է որպես շրջադարձային, դրական փոփոխություն և «Լուսավոր Հայաստան»-ի հետ միասին ակնկալում է, որ մենք պիտի ունենանք բարեկարգ ճանապարհներ։ Այնինչ, այս պահին ՀՀ ճանապարհների բարեկարգության հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ՝ ինչով։ Սա էլ մի օրինակ Ձեզ Վանաձոր-Դիլիջան ճանապարհից։ Ի գործ․․․»։
https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/2195765180514326