
Ռուսաստանի Դաշնության ՊետԴումայի Կոմունիստական կուսակցության նախկին պատգամավոր Ռոբերտ Քոչիևը Մոսկվայում ծեծել է «Ուրյուկ» ռեստորանի հաճախորդին՝ իբր միևնույն հաստատությունում հանգստացող իր ընկերուհիներից մեկին դիպչելու համար: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ հաղորդում է «Mash» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ տուժած Թեմուր Սուլթանովը ռեստորանում նշում էր իր դստեր ծննդյան օրը: Պատգամավորի սեղանի կողքով անցնելիս նրան մեղադրել են աղջկան դիպչելու մեջ: Դրանից հետո Սուլթանովին ծեծի են ենթարկել: Տղամարդուն ծեծել են մի քանի հոգով՝ Քոչիևվի ղեկավարությամբ:
Հեռուստաալիքը հրապարակել է ռեստորանի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը: Կադրերում երևում է, թե ինչպես են Քոչիևը, մեկ այլ տղամարդ և անհայտ կինը պատին սեղմել Թեմուրին:
Կոնֆլիկտից հետո Քոչիևը անխոչընդոտ հեռացել է ռեստորանից` իր Bentley մակնիշի մեքենայով: Ոստիկանությունը պատահարի մեջ չի գտել հանցակազմ: