«1972, թե 73 թվականն էր, ձմեռ։Պապս Ջաջուռից եկել էր Երևան, և որոշեցին հայրիկի հետ գնալ Ծիծեռնակաբերդ։ Ինձ էլ վերցրեցին իրենց հետ։ Երկար կանգնեցինք կրակի մոտ։ Ուշ ժամ էր, բնականաբար, մարդ չկար, մենք երեքով էինք։ Ես նայում էի ու տեսա` երկաթյա պապիս շուրթերը դողացին։ Նա դարձավ սովորականից ավելի մռայլ ու ինքնամփոփ, որովհետև հիշում էր իր տեսածն ու ապրածը։
Երբ դուրս եկանք էդտեղից հայրս նայեց քաղաքի լույսերին ու հետո ասաց. «Կես միլիոնից շատ ենք…»:
Այդ խոսքերի մեջ ես զգացի մեծ հույս և ոգևորություն դեպի ապագան։ Դրա մեջ մեծ եռանդ կար ու լավատեսություն։
Պապս նայում էր որդուն, և Մինասի ոգևորությունը փոխանցվեց պապիս ու նրա դեմքին լույս եկավ և ժպիտ»։
©Արման Ավետիսյան
«Հուշեր մանկությունից»