Ավելորդ քաշի առկայությունն ընդունված է բացատրել շատ սնունդ ընդունելով և ոչ բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Սակայն մարդկային օրգանիզմը շատ ավելի բարդ է, և միշտ չէ, որ հնարավոր է պարզ ճշմարտություններով սահմանափակվել: Երբեմն սպառիչ պատասխան տալիս է ամենապարզ արյան անալիզը և բժշկի հետ կոնսուլտացիան: Այս նյութում Դուք կիմանաք, թե ինչն իրականում կարող է խանգարել Ձեզ նիհարել, ինչպիսի հորմոններն են ազդում քաշի վրա և ինչպես կարելի է դրանց հետ պայմանավորվել:
Ադիպոնեկտին
Ադիպոնեկտինը հորմոն է, որը բառացիորեն հրաման է տալիս Ձեր օրգանիզմին վառել ճարպը: Գիտական հետազոտություններն ապացուցել են. ինչքան բարձր է այդ հորմոնի մակարդակը Ձեր արյան մեջ, այնքան ավելի արագ Դուք կնիհարեք: Այդ հորմոնի մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է սննդի մեջ օգտագործել դդմի սերմ, սպանախ և կաղամբ:
Գրելին
Գրելինը հայտնի է նաև՝ որպես քաղցի հորմոն. եթե այն չափից շատ է, մեզ դժվար է կշտանալ: Այն ազդանշան է տալիս ուղեղին, որը ստիպում է մեզ ցանկանալ ուտել ինչ-որ քաղցր կամ յուղալի կերակուր, ընդ որում, ամենավտանգավոր ժամերին՝ երեկոյան կամ գիշերը:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գրելինի մակարդակի վրա ամենաանմիջական ազդեցությունն է ունենում մեր քունը: Նույնիսկ մի փոքր քիչ քնելը կարող է ազդել հորմոնի աճի վրա: Դրա համար պետք է քնել օրական 6-8 ժամից ոչ պակաս: Մի տարվեք նաև սուրճով. այն նույնպես նպաստում է այդ հորմոնի աճին: Իջեցնել դրա մակարդակը կարելի է սպիտակուցների օգնությամբ:
Լեպտին
Գրելինի լավագույն ընկերը լեպտինն է, կամ հորմոնը, որը պատասխանատու է ախորժակի համար: Նրա իջեցված քանակն արյան մեջ դրդում է շատ ուտելուն: Հորմոնի մակարդակը բարձրացնելու և առանց դժվարության նիհարելու համար սննդի մեջ կանոնավորապես օգտագործեք օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ կերակուր, այսինքն՝ ձուկ:
Ինսուլին
Եթե Դուք ունեք ավելորդ քաշ, կա հավանականություն, որ դա հանդիսանում է ինսուլինի դիսբալանսի հետևանք, և դա արտահայտվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով: Դա չի հանդիսանում շաքարախտի 100 տոկոսանոց հատկանիշ, բայց վկայում է այն մասին, որ Ձեր օրգանիզմին պահանջվում է օգնություն շաքարը վերարտադրելու համար, հակառակ դեպքում այն կվերածվի ճարպի: Տվյալ դեպքում օգնել կարող է խնձորի քացախը. սնունդ ընդունելուց առաջ քացախի օգտագործումը թույլ կտա պահել շաքարը նորմայի մեջ:
Կորտիզոլ
Մեր օրգանիզմն ի պատասխան սթրեսի՝ արտադրում է կորտիզոլ: Դա լավ է այն դեպքում, երբ մեզ վտանգ է սպառնում: Սակայն պերմանենտ սթրեսը, որում ապրում են ժամանակակից մեգապոլիսների բնակիչները, լրջորեն վնասում է ոչ միայն մեր նյարդային համակարգը, այլ նաև կառուցվածքը: Բարձր կորտիզոլը ստիպում է մեզ օգտագործել քաղցր կերակուր և իջեցնում է մկանային տոնուսը: Իսկ ինչքան քիչ են մեր օրգանիզմում մկանները, այնքան ցածր է նյութափոխանակությունը: Բացի այդ, տևական սթրեսն առաջացնում է դեպրեսիա, իսկ դա ոչ մի կերպ չի նպաստում նիհարելուն: Դրա դեմ պայքարելու համար պետք է սահմանափակել սուրճի օգտագործումը և թեկուզ մի փոքր ժամանակ տրամադրել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
Էստրոգեն
«Ո՞ր հորմոններն են ազդում կնոջ քաշի վրա» հարցին իպատասխան՝ մենք հաճախ լսում ենք. «Էստրոգենը»: Եվ դա իսկապես այդպես է: Սակայն դրա մակարդակի գերազանցումը ոչ միայն նպաստում է ավելի կիլոգրամների կուտակմանը, այլ նաև նվազեցնում է սեռական հակումը, նպաստում է հաճախակի միգրեններին և դեպրեսիաներին: Այն բանի համար, որպեսզի վերահսկողության տակ պահեք կամակոր հորմոնը, հրաժարվեք ֆասթ-ֆուդից և շատ օգտագործեք կաղամբ, սպանախ, ցիտրուսային մրգեր, կանաչ թեյ և գորշ բրինձ:
Տեստոստերոն
Հորմոնները, որոնք ազդում են կնոջ քաշի վրա, չեն սահմանափակվում միայն էստրոգենով. քիչ դեր չի խաղում նաև տեստոստերոնը: Եթե դրա մակարդակը չափից շատ ծանր է, մենք գործ ենք ունենում նույն ախտանիշերի հետ, որոնք առաջանում են «կանացի» հորմոնի տատանման դեպքում. ապատիա, լիբիդոյի իջեցում և դանդաղ նյութափոխանակություն: Այս կամակոր հորմոնը (չնայած այն համարվում է «տղամարդկային») նորմայում պահելու համար Ձեզ կօգնի սոյայի, ձիթապտղի, կտավատի յուղը, ավոկադոն, սպորտով զբաղվելը և լիարժեք հանգիստը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը