
Հանրային հեռուստաընկերությունում խառն են, կամ ուղղակի ընդունել են փնթի խաղի կանոնները: Բոլոր դեպքերում, ԱՄՆ նախագահ «Դոնալ Փրամփը» պետք է ընդունի և չնեղանա, որ իր անուն-ազգանունը հայերը փոխել են, իսկ ուղերձն էլ «ա»-ով են թարգմանել: Չէ՞ որ մեզ մոտ՝ Հայաստանում աննախադեպ «թավշյա» հեղափոխություն է եղել և բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ:
Այս «առաջընթացը» պետք է տարածվի ամբողջ աշխարհում:
Այսուհետ Դոնալդը՝ Դոնալ, Թրամփը՝ Փրամփ, դե իսկ ուղերձներն էլ՝ միայն ֆեյսբուքյան ստատուսի ոճով։
Աստղիկ Ավետիսյան