
The Guardian-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին արդեն այս ձմեռ:
Օզիլին մանչեսթերյան թիմի կազմում տեսնել ցանկանում է անձամբ Ժոզե Մոուրինիոն: Հիշեցնենք, որ պորտուգալացին և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը միասին աշխատել են «Ռեալ Մադրիդի» կազմում:
Պարբերականը վարկած է առաջ քաշում, ըստ որի՝ Մոուրինիոն ցանկանում է գնել Օզիլին՝ որպես Մխիթարյանի փոխարինող: Անգլիական մամուլը չի հասկանում, թե ի՞նչ կարող է անել Օզիլը, որ չի կարողանում Մխիթարյանը, քանի որ Մոուրինիոն այդպես էլ ֆուտբոլային աշխարհի համար չբացահայտեց Մխիթարյանի կարողությունները:
Սիրարփի Աղաբաբյան