«Լսի, գիտե՞ս`Գրիգոր Նարեկացու տաղերն առաջին անգամ ռուսերեն են թարգմանվել: Թարգմանիչը, ավելի ճիշտ՝ թարգմանչուհին՝ Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող է և՛ գիտական իմաստով, և՛ տարիքի»,- իրեն հայտնի դարձած տեղեկությունը փոխանցեց Sputnik Արմենիայի բարեկամ-գործընկեր Նիկոլայ Դավթյանը՝ չթաքցնելով հուզմունքը:
Այն փաստը, որ առաջին անգամ, այն էլ՝ ուղղակիորեն գրաբարից ռուսերեն են թարգմանվել Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերը, որ «Книга мелизматических песнопений» անվանմամբ գրքույկով «BMB փրինթ» հրատարակչությունն օրերս է թողարկել, ինքնին նշանակալի իրադարձություն է: Ինչպես էլ նայես՝ նշանակալի է. թե՛ միջնադարյան հայ գրականության մարգարիտ՝ տաղերի թարգմանության և ռուսալեզու գիտական ու ընթերցասեր հանրությանը ներկայացնելու, թե՛ հայ-ռուսական մշակութային կապերի շղթային մի անզուգական ադամանդ ավելացնելու, թե՛ զուտ գիտական առումով:
Բայց այն, որ այդ թարգմանությունը կյանքի 100-րդ տարին մտած՝ 99-ամյա գիտնական Մարգարիտա Հովնանի Դարբինյան-Մելիքյանի շուրջ 10 տարվա տքնանքի ու պրպտումների արդյունքն է, մի առանձնահատուկ շուք է հաղորդում այս իրադարձությանը:
Լեգենդների հետ «դու»-ով հաղորդակցվող տիկին Մարգարիտան
Սովորական երևանյան բնակարան է, անցյալ դարի 60-ականներին վարդագույն տուֆից կառուցված հինգհարկանի բազմաբնակարան շենքում: Սովորակա՞ն: Չէ՛, մեղք գործել կնշանակի՝ այդպես ասելը: Արտաքին պատերը, գուցե, սովորական են: Բայց տան ներսո՜ւմ…
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am