Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնադրամն այս տարի ևս բոլորին հրավիրում է բարեգործության: Մանչեսթերյան ակումբը միշտ աչքի է ընկնում բարեգործական ակցիաներով և պարբերաբար ստանում է բարի կամքի դրսևորման համար տրամադրվող մրցանակներ:
Ամանորի նախաշեմին մանչեսթերյան ակումբը բոլոր ցանկացողներին հրավիրում է դառնալու անգլիական ակումբի Սանտա-Կլաուսը, ով կարող է հրաշքներ գործել:
Այս անգամ բարեգործության համար կոչով դիմել են անգլիական ակումբի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Մայքլ Կարիկը և Մատեո Դարմիանը:
Սիրարփի Աղաբաբյան