Լուսինե Թովմասյան. Վախենում եմ մենակությունից. asekose.am
Advertisement 1000 x 90

Լուսինե Թովմասյան. Վախենում եմ մենակությունից. asekose.am

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է «Միսս Հայաստան 2003», մոդել Լուսինե Թովմասյանը:

Մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են քույրիկիս հետ: Երևի թե վառ հիշողություններս Ամանորին են եղել, երբ հեքիաթային գիշերը սպասել ենք ձյան գալուն ու Ձմեռ պապի նվերներին: Մինչ օրս երեխայի պես սպասում եմ Ամանորին`երեխայի պես հավատալով, որ այդ օրն ինչ- որ հեքիաթային բան պետք է կատարվի:

Ամենամեծ ձեռքբերումը: 

Ամենամեծ ձեռքբերումս Արիանան է:

246732_1101477453196201_1018161410475982454_n

Առաջին հիասթափությունը:

Մեծ հիասթափություն որպես այդպիսին չեմ ունեցել: Տա Աստված` երբևէ չկարողանամ պատասխանել այս հարցին:

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը: 

Ես ինքս իմ ամենալավ կողմը կդժվարանամ ասել,բայց բնավորությանս վատ կողմը բազմիցս եմ նշել`շատ էմոցիոնալ եմ և շուտ հուզվող:

Ո՞ւմ եք կարոտում:

Կարոտում եմ ընկերներիս, ովքեր հեռու գտնվելու պատճառով այս պահին կողքիս չեն:

Ինչի՞ց եք վախենում:

Վախենում եմ մենակությունից:

Սխալ, որի համար զղջում եք:

Երբևիցե չեմ զղջում իմ ոչ մի արարքի համար:

Խոսք, որը չեք հասցրել ասել:

Չկա այդպիսի խոսք:

Երազանք, որ դեռ չի կատարվել:

Շատ-շատ երազանքներ ունեմ, որոնք դեռ ամբողջությամբ չեն կատարվել, բայց համոզված եմ, որ շատ շուտով կկատարվեն:

Կցանկանամ, որ…  

Կցանկանամ, որ բոլոր երեխաներն ունենան անհոգ մանկություն և իրական ընտանիք:



Նման նյութեր