
Աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմը առնվազն մեկ ամիս առաջ հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ։
«Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում Վարչապետի աշխատակազմն առնվազն մեկ ամիս առաջ հանդես կգա հայտարարությամբ»,- ասվում է հայտարարության մեջ: