
Երկար հիվանդությունից հետո ապրիլի 29-ին, 61 տարեկանում մահացել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Բարսեղյանը: Հոգեհանգիստը կկայանա այսօր, իր հայրենի Վարդենիս քաղաքում:
Ստեփան Բարսեղյանը 1990-ին եղել է Վարդենիսի շրջխորհրդի պատգամավոր, 1993-1995-ին՝ Վարդենիսի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:
1995-ին Ստեփան Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:
Նա պատգամավոր է եղել նաև 1999-2003 թվականներին: