
Իտալական «Յուվենթուս»-ի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ աշխարհի ամենաթանկ ավտոմեքենայի սեփականատերը:
Այս մասին հայտնում է LA Stampa պարբերականը:
Նշվում է, որ աշխարհի ամենաթանկ ավտոմեքենա համարվող ավտոմեքենան՝ Bugatti La Voiture Noire-ն, ցուցադրվել է Ժնևի ավտոսրահում և տարբեր լուրերի համաձայն կարող է համալրել «Յուվենթուս»-ի հարձակվողի հավաքածուն:
Ավտոմեքենայի շարժիչի հզորությունը 1500 ձիաուժ է, առավելագույն արագությունը 420 կմ/ժամ է:
Նախնական տվյալներով ավտոմեքենայի գինը 11 միլիոն եվրո է: Ավտոմեքենան դեռ կատարելագործման փուլում է: