Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խնդրում եմ կարդալ, վստահաբար բոլորիս է վերաբերում:
Հարկային օրենսգրքի մասին մի քիչ ուրիշ ձև ասեմ ու հնարավորինս կարճ:
✔️Այն, որ համահարթ եկամտային համակարգ ունենալը սոցիալական արդարություն է նսեմացնում արդեն շատ լայնախոհ մարդկանց մոտ կասկած չի հարուցում:
✔️Այն, որ համահարթ հարկման համակարգի ներդրմամբ պայմանավորված ստվերից աշխատատեղեր հանելը մտացածին է արդեն շատերը տեսան, երբ դեռ համակարգը չներդրված շուրջ 50,000 աշխատատեղեր ստվերից դուրս եկան:
✔️Այն, որ համահարթը արտահանմանը դժվար թե օգուտ տա, քանի որ օրինակ թեթև արդյունաբերության մեջ աշխատավարձերը չեն անցնում 150,000 -ը և հետևաբար այս համահարթեցմամբ նրանց մոտ բան չի փոխվում, նույնպես պարզ է: (բացառություն է ՏՏ-ն)
✔️Այն, որ ներդրող ենք ուզում, սակայն անընդհատ հայտարարում ենք, որ սա հարկային օրենսգրքի միջանկյալ փոփոխություն է, ուստի էլի ենք փոխելու և սա ներդրողին հետ է պահում, կարծում եմ էլի պարզ է:
✔️Այն, որ մեզ մոտ եկամտային հարկը ի սկզբանե աշխատավարձի հարկ է և դրա պրոգրեսիվությունը չի աշխատում շատերը համաձայն են, և ի լրումն սրա երբ դիտարկում ենք համընդհանուր եկամուտների տեսանկյունից ունենք իրականում ռեգրեսիվ եկամտային հարկի համակարգ, սա էլ շատերին պարզ է:
✔️Այն, որ եկամտային հարկի համահարթ տոկոսադրույք կիրառելու տնտեսական արդյունավետությունը աշխատում է միայն այն ժամանակ, երբ սողանցքներ չկան և միայն բոլոր եկամուտների տեսակները ներառելու դեպքում կարող է ազդեցություն ունենալ` ըստ տնտեսագիտության հայտնի կանոնների, նույնպես շատ խելամիտ տնտեսագետների համար պարզ է: (սողանցքի օրինակ` գրանցում ես ԱՁ և չես հարկվում 23%, այլ հարկվում ես 5%)
✔️Այն, որ աշխատավարձով չեն հարստանում կրկին շատերը չեն ժխտում, հետևաբար համահարթով նսեմացվող արդարությունը գույքահարկով վերականգնելը փոխկապակցված չէ բացարձակապես, կարծում եմ նունպես շատերի համար պարզ է: (Գույքահարկը պետք է մեծացնել, սակայն դա եկամտային հարկի համահարթեցման սոցիալական արդարության վնասը չի փոխհատուցում:)
✔️Այն, որ շատ համահարթ եկամտային հարկ կիրառած երկրներ տարբեր գործիքներ կիրառելով (չհարկվող շեմ, հարկվող եկամտից որոշակի նվազեցումներ, ընտանեկան եկամտի այլ ռեժիմով հարկում և այլն) իրականում որոշակի պրոգրեսիվություն են մտցրել` դա էլ շատերը գիտեն (բացառություն` Վրաստան, որտեղ եկամուտների բևեռացումը խորացել է համահարթի ներդրումից հետո):
☑️Հիմա այս ամենով հանդերձ, եթե համարենք այսքան նշածները առոչինչ, բա լավ չե՞ք մտածում, որ աճող պետական պարտքի սպասարկում, բանակի և սոցիալական ծախսեր և հետևաբար փոքրացող և շատ փոքրացած ֆիսկալ միջակայք ունենք և համահարթի արդյունքում էլի բյուջեի եկամուտներ ենք կորցնում:
Բա ինչպե՞ս ենք երկիր սարքելու, բա ենթակառուցվածքներում ինչպե՞ս ենք ներդրում անելու, դպրոցներ ինչպե՞ս ենք կառուցելու, խոստացված առողջության համընդհանուր ապահովագրությունը ինչպե՞ս ենք ներդնելու ու էլի լիքը ինչպեսներ:
Պարտքի հաշվի՞ն: Լա՞վ եք մտածել: Թե պլանը սա է, և հույսներդ պարտքը, էս գլխից ժողովրդին ազնիվ ասեք, ասեք, որ երկիրը շուտով վարի եք տալու վերջնականապես, թող ամեն մեկը իր գլխի ճարը տեսնի»:
???Խնդրում եմ կարդալ, վստահաբար բոլորիս է վերաբերում:Հարկային օրենսգրքի մասին մի քիչ ուրիշ ձև ասեմ ու հնարավորինս…
Gepostet von Hovhannes Avetisyan am Mittwoch, 1. Mai 2019