«Երևի մենակ ինձ չի թվում, որ այս ամենի արանքում ինչ-որ երրորդ ուժ կա, ով խայծը տվել է ու հեռվից հետևում է այս ամենին». Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Երևի մենակ ինձ չի թվում, որ այս ամենի արանքում ինչ-որ երրորդ ուժ կա, ով խայծը տվել է ու հեռվից հետևում է այս ամենին». Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չգիտեմ՝ ինչի համար են Սանասարյանի դեմ իրականացվող գործը տեղափոխել Սանասարյան-Վանեցյան հարթակ, բայց մի բան հստակ է, որ ներկայումս պետության երկու կառույցները լուրջ աշխատանք են կատարում, որպեսզի պատժվեն նոր Հայաստանի, ինչպես շատերն են սիրում ասել, ապօրինի գործողություններ իրականացնողները:

Կոնկրետ երկու կառույցների ղեկավարների հայտարարություններից իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ երկուսն էլ առանձին-առանձին ահավոր վստահ են իրենց տարբերակների վրա:

Սանասարյանը հայտարարում է, որ կաշառքի նման բան ցույց տալու դեպքում պատրաստ է ձեռքը կտրել: Վանեցյանը հայտարարում է, որ եթե ԱԱԾ-ն ինչ-որ մեկին անտեղի հետապնդի ինքը պատրաստ է պատասխանատվության ենթարկվել օրենքի և հասարակության առաջ ու կդադարեցնի ղեկավարել կառույցը:

Բայց երևի մենակ ինձ չի թվում, որ այս ամենի արանքում ինչ-որ երրորդ ուժ կա, ով խայծը տվել է ու հեռվից հետևում է այս ամենին: Ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ, որ այսքան աղմուկից հետո այս գործի շրջանակներում բոլոր մեղավորները ու ալիքները խառնողները պատասխանատվության են ենթարկվելու»:

Չգիտեմ ինչի համար են Սանասարյանի դեմ իրականացվող գործը տեղափոխել Սանասարյան-Վանեցյան հարթակ, բայց մի բան հստակ է, որ…

Gepostet von Ashot Asatryan am Donnerstag, 2. Mai 2019



Նման նյութեր