«Ինչու է բարձրաստիճան պետական պաշտոնյան լծվել մասնավոր ուղղաթիռային ընկերությունը գովազդելու գործին»
Advertisement 1000 x 90

«Ինչու է բարձրաստիճան պետական պաշտոնյան լծվել մասնավոր ուղղաթիռային ընկերությունը գովազդելու գործին»

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես չգիտեմ, թե հիվանդն իսկապե՞ս մահացել է այն պատճառով, որ «սանավիացիայի» ուղղաթիռը հարմարեցված չէր բժշկական օգնություն ցույց տալու համար, թե ոչ, բայց պնդել եմ ու պնդում եմ, որ սովորական ուղղաթիռի վրա կարմիր խաչ նկարելով այն չի դառնա «սանավիացիա», ինչքան էլ որ Արսեն Թորոսյանը իր ֆանատներին հակառակը պնդի։

Տարբերությունը հասկանալու համար մի պարզ օրինակ․ երբեմն վիրավորին պատահական ավտոմեքենայով են հիվանդանոց հասցնում, որ ժամանակ չկորցնեն։ Բայց դրանով տաքսին կամ հարևան Վալոդ ձաձայի ավտոն չի դառնում շտապ օգնության մեքենա։

Ու տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու է բարձրաստիճան պետական պաշտոնյան լծվել մասնավոր ուղղաթիռային ընկերությունը գովազդելու գործին»։

Ես չգիտեմ, թե հիվանդն իսկապե՞ս մահացել է այն պատճառով, որ «սանավիացիայի» ուղղաթիռը հարմարեցված չէր բժշկական օգնություն…

Gepostet von Կարեն Վրթանեսյան am Mittwoch, 1. Mai 2019



Նման նյութեր