«Մենակ տեսնեք, թե ինչ հրճվանք է առաջացրել այս գրառումը՝ անգամ այն մայրերի շրջանում, ովքեր փոքր աղջիկ երեխա ունեն… Լավ, բա էսպես ո՞ւր կհասնենք…»
Advertisement 1000 x 90

«Մենակ տեսնեք, թե ինչ հրճվանք է առաջացրել այս գրառումը՝ անգամ այն մայրերի շրջանում, ովքեր փոքր աղջիկ երեխա ունեն… Լավ, բա էսպես ո՞ւր կհասնենք…»

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում, խոսում, ծիծաղում ենք, բայց եթե լուրջ՝ հիմա սրտիս, որ դանակով խփեք, երևի մի գրամ արյուն չգա։ Մարդ կարա խելագարվի՝ տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա մեր ժողովրդի հետ։ Տարբեր մարդկանց գրառումներ եմ կարդում ու իսկապես հավատս չի գալիս, թե այս ամենը իրական է։

Մեկը կա՝ «սեքսուալ հեղափոխության» քարոզ է սկսել։ Ասում է՝ աղջիկները թող 18 տարեկանից փողոցներն ընկնեն, ում հետ ոնց ուզեն, էնպես էլ շնանան։ Մի փոքր մեջբերում անեմ դրա գրածից, մնացածը կարող եք պատկերացնել.

«Հայ աղջիկներին կոչ եմ անում` թքել հասարակության կարծիքի վրա, չհետևել սեփական կոմպլեքսավորված մայրերի, առավել ևս հայրերի խորհուրդներին, 18 տարեկանից սկսած ապրել այնպես ինչպես ձեր սիրտը ուզում է, սիրել և սիրվել»։

Ու մենակ տեսնեք, թե ինչ հրճվանք է առաջացրել այս գրառումը՝ անգամ այն մայրերի շրջանում, ովքեր փոքր աղջիկ երեխա ունեն… Լավ, բա էսպես ո՞ւր կհասնենք։ Էսքան ցածր ո՞նց ընկանք։ Սրա վերջն ի՞նչ է»։

https://www.facebook.com/HrantBek/posts/10218317446747259